Լրահոս

23.07.2017 21:00


Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին. բախվել են 06-ն ու Ford Transit-ը, կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին. բախվել են 06-ն ու Ford Transit-ը, կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Ford Transit մակնիշի 20 OO 542 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 GC 405 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը մանկահասակ երեխաներ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել էլեկտրասյունը և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, իսկ Ford-ն էլ կողաշջրվել է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը