Լրահոս

24.07.2017 08:10


Արտաշավան-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա 1 տուժած

Արտաշավան-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա 1 տուժած

Հուլիսի 23-ին, ժամը 14:47-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա 1 տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշավան-Բյուրական ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Lada Vesta» մակնիշի 55 GG 551 պետհամարանիշով (վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով Ա. Ա.-ը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Մալաթիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը