Լրահոս

23.07.2017 20:48


Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին «Mercedes» է կողաշրջվել․ կա տուժած

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին «Mercedes» է կողաշրջվել․ կա տուժած

Հուլիսի 23-ին, ժամը 18:13-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 4-րդ կմ-ին «Mercedes ML 320» մակնիշի 32 LS 418 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Գ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը