Լրահոս

23.07.2017 18:22


Հրդեհ է բռնկվել «Մալաթիա» սննդամթերքի տոնավաճառի մոտ գտնվող շինությունում

Հրդեհ է բռնկվել «Մալաթիա» սննդամթերքի տոնավաճառի մոտ գտնվող շինությունում

Հուլիսի 23-ին, ժամը 08:36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Մալաթիա» սննդամթերքի տոնավաճառի մոտակայքում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովնաթանի փողոցի տներից մեկին կից շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:01-ին, մարվել՝ 09:07-ին:

Այրվել է շինության փայտե կառուցատարրերից մոտ 3 քմ հատված և 1 ծառ:

Այս խորագրի վերջին նյութերը