Լրահոս

23.07.2017 18:16


Ոստիկանության ակադեմիայի մոտ այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ

Ոստիկանության ակադեմիայի մոտ այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ

Հուլիսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեում գտնվող Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Արզական-Բջնի ավտոճանապարհին՝ Քարափ ռեստորանի հարակից տարածքում՝ մոտ 6 հա, Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 20-րդ կմ-ին՝ Արզնիի ամառանոցներից մինչև Բյուրեղավան քաղաքի «Քեթրին Գրուպի» ՍՊԸ–ի հարակից տարածքում՝ մոտ 15 հա, Նորագավիթ-Մասիս ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում՝ մոտ 1 հա, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Փուչիկներ» կոչվող հանդամասում՝ մոտ 5 հա, Կողբ գյուղի մոտակայքում՝ մոտ 10 հա, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցի թիվ 221/3 թռչնաֆաբրիկայի տարածքում՝ մոտ 1.5 հա, Աբովյան քաղաքի նոր գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ մոտ 2.5 հա, Ձորաղբյուր գյուղի զորամասի մոտակայքում՝ մոտ 4 հա, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 313 շենքի մոտակայքում գտնվող սարում՝ 2000 քմ, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակա սարալանջին՝ մոտ 5 հա, Սյունիքի մարզի Ճակատեն գյուղում՝ մոտ 5 հա, Գորիս քաղաքի «Թոս-Կապ» կոչվող գերեզմանատանը՝ մոտ 800 քմ, Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի վերջնամասում՝ մոտ 10 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբադ 2 թաղամասի թիվ 8 դպրոցի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Այգաբաց գյուղի սկզբնամասում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը