Լրահոս

23.07.2017 13:22


«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի 17-ամյա ուսանողուհին

«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի 17-ամյա ուսանողուհին

Հուլիսի 23-ին Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է 17-ամյա Սոնա Կարապետյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 21-ին «պոլիտրավմա, ձախ ազդրի բեկորային փակ կոտրվածք, գանգուղեղային փակ տրավմա, ցնցում ախտորոշմամբ» Մարտունու բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 14-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Պռոշյան և Աբովյան փողոցների միացման խաչմերուկում վրաերթի ենթարկվելուց հետո:

Վրաերթը կատարել է Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 55-ամյա Մյասնիկ Խաչատրյանը՝ իր վարած VAZ 2106 մակնիշի 65 ՍՏ 172 համարանիշի ավտոմեքենայով:

Մահացած Ս. Կարապետյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը