Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1979 թ. ծնված Տաթևիկ Տ.-ն հայտնել է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 23.50-ի սահմաններում, երկու անծանոթներ բնակարանի դուռը թակելուց հետո մտել են ներս և դանակի սպառնալիքով հափշտակելով 307.000 դրամ և 80.000 դրամ արժողության ոսկյա զարդեր' դիմել են փախուստի: Կատարվում է նախաքննություն:
Ավազակային հարձակում Մեղրաձորում