Լրահոս

23.07.2017 15:02


Վերին Պտղնիի փողոցի սկզբնամասում օձ են բռնել

Վերին Պտղնիի փողոցի սկզբնամասում օձ են բռնել

Հուլիսի 22-ին, ժամը 21:35-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնիի 2-րդ փողոցի սկզբնամասում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը