Լրահոս

23.07.2017 13:00


Երևանի տներից մեկի հյուրասենյակում նկատվել է օձ

Երևանի տներից մեկի հյուրասենյակում նկատվել է օձ

Հուլիսի 22-ին, ժամը 19:40-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի 1-ին այգեգործական տարածքի 84-րդ թաղամասի տներից մեկի հյուրասենյակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը