Լրահոս

23.07.2017 10:29


Ահազանգ է ստացվել, որ 9 հարկանի շենքի 4-րդ հարկի ավելացած տարածքի տանիքին քաղաքացի է ընկած

Ահազանգ է ստացվել, որ 9 հարկանի շենքի 4-րդ հարկի ավելացած տարածքի տանիքին քաղաքացի է ընկած

Հուլիսի 22-ին, ժամը 22:47-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 89 շենքի (9 հարկանի) 4-րդ հարկի ավելացած տարածքի տանիքին քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 4-րդ հարկի ավելացված հարկաբաժնի տանիքին հայտնաբերվել է 2001 թ. ծնված Ա. Հ.-ը, ում փրկարարները պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը