Լրահոս

22.07.2017 11:08


ՃՈ նախկին սպան Երևան-Իջևան ճանապարհին BMW-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին

ՃՈ նախկին սպան Երևան-Իջևան ճանապարհին BMW-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին

Հուլիսի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ 51-ամյա Նովել Աշրաֆյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 33 NM 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Սևան քաղաքի բնակիչ, 14 ամյա Գագիկ Վարդանյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ տեղափոխվել Սևանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահներին:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ BMW-ի վարորդ Ն. Աշրաֆյանը նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակում որպես ավագ տեսուչ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը