Լրահոս

21.07.2017 23:30


Սիսիանում «FORD tranzit»-ը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ կան տուժածներ

Սիսիանում «FORD tranzit»-ը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ կան տուժածներ

Հուլիսի 21-ին, ժամը 19:13-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «FORD tranzit» մակնիշի 35 FR 291 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը՝ Մ. Մ.-ը և ուղևոր՝ 1999 թ. ծնված Շ. Ա.-ը հոսպիտալացվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղ բժիշկները Շ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Մ. Մ.-ինը՝ բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը