Լրահոս

21.07.2017 16:23


Վրաերթ-վթար Երևանում. կան վիրավորներ

Վրաերթ-վթար Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ford մակնիշի 189 ՕՍ 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո բախվել կայանված վիճակում գտնվող Nissan Tiida մակնիշի 35 ԼR 032 համարանիշի ավտոմեքենային, իսկ հետո՝ երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով վրաերթի ենթարկվածն ու Ford-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը