Լրահոս

21.07.2017 10:40


«Դատապարտյալների հիվանդանոցի» կրտսեր մասնագետի մոտից հայտանաբերել են մեկանգամյա օգտագործման ներարկիչ

«Դատապարտյալների հիվանդանոցի» կրտսեր մասնագետի մոտից հայտանաբերել են մեկանգամյա օգտագործման ներարկիչ

Հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության համար նախատեսված սենյակում անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Կ.-ին: Տիկնոջ մոտից հայտանաբերել են սև գույնի խիտ, կասկածելի հեղուկով լցված մեկանգամյա օգտագործման ներարկիչ:

Դատաքիմիական փորձաքննության արդյունքներով` հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Վ. Կ.-ն ձերբակալված է:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը