Լրահոս

21.07.2017 17:14


Չինարիում հրդեհ է եղել

Չինարիում հրդեհ է եղել

Հուլիսի 20-ին, ժամը 19:39-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի համայնքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:53-ին, մարվել՝ 02:57-ին:

Այրվել է Տ. Վ.-ին պատկանող Տավուշի մարզի Չինարի համայնքի 3-րդ փողոցի շինություններից մեկում՝ մոտ 3000 հատ խոտի հակ (անասնակեր), 1 հատ կերաղաց, 1 հատ քարի հաստոց, շինության ծածկը մոտ 400մ2 և Տ 54 տեսակի թրթուրավոր տրակտորի վարորդի նստատեղը, որը պատկանում է Ա. Ս.-ին:

Այս խորագրի վերջին նյութերը