Լրահոս

21.12.2010 13:49


Սպանության փորձ Վանաձորում

Դեկտեմբերի 19-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1994 թ. ծնված Դավիթ Օ.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Դավիթ Օ.-ն վնասվածքն ստացել է ժամը 00.40-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի մոտ, անհայտ անձի կողմից հրազենի գործադրման հետևանքով: Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և 2 գնդակ: Նույն օրը, ժամը 18.00-ին, ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնից գրություն է ստացվել, որ լրացուցիչ զննության և փնտրողական աշխատանքների շնորհիվ դեպքի վայրից մոտ 80 մ հեռավորության վրա հայտնաբերվել է «Բայկալ» գրառումով, առանց համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» ատրճանակ' 4 փամփուշտով լիցքավորված պահունակով: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը