Լրահոս

06.12.2010 10:57


ԱՄՆ–ը հետ կկանչի այն դիվանագետներին, ում անունները «WikiLeaks»–ի հեռագրերում շոշափվել են

Ինչպես հաղորդում է «The Daily Beast» գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան կառավարության անվտանգության ծառայության մասնագետներից մեկին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ծրագրում է հետ կանչել կամ այլ պաշտոնի նշանակել այն դիվանագետներին, ում անունները շոշափվել են «WikiLeaks»-ի հրապարակած հեռագրերում։

Ինչպես ընդգծել է աղբյուրը, «WikiLeaks»-ի հրապարակումները այս կամ այն երկրներում ԱՄՆ դեսպանատների դիվանագետների աշխատանքը ոչ միայն անհնարին, այլև վտանգավոր են դարձրել։

-Մենք ստիպված կլինենք հետ կանչել մեր լավագույն մարդկանց... քանի որ նրանք համարձակվել են հաղորդել այս կամ այն երկրում տիրող իրակնության մասին,-հայտարարել է նա։

Չնայած դիվանագետներին հետ կանչելու ծրագիրը դեռևս մշակման փուլում է, բայց Բարաք Օբամայի վարչակազմում արդեն հայտարարել են, թե ակնհայտ է, որ ԱՄՆ-ը պետք է ետ կանչի Լիբանանում դեսպան Ջինա Կրեցին։ Հիշեցնենք՝ նրա հաղորդագրություններց մեկում ասվում էր, թե  Լիբանանի նախագահ Մուհամմար Կադաֆիին իր բոլոր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ուղեկցում է Ուկրաինայից մի «ցանկասեր շիկահեր»։

Չնայած ուրիշ դիվանագետների անուններ դեռևս չեն հրապարակվել, բայց «The Daily Beast» պարբերականը համոզված է, որ հետ կանչվողների ցուցակում դեռ շատերի անունները կհայտնվեն։

Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ծրագրում է առաջիկա մի քանի շաբաթը տրամադրել «WikiLeaks» պարբերականում արծարածված երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցներին։

Այս խորագրի վերջին նյութերը