Լրահոս

20.07.2017 18:01


Թիվ 58 երթուղային ավտոբուսում պայուսակից գողացել է դրամապանակ

Թիվ 58 երթուղային ավտոբուսում պայուսակից գողացել է դրամապանակ

Հուլիսի 19-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Գոռ Պ.-ն Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 հասցեի մոտ թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում 1968 թ. ծնված Արմենուհի Դ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են փող և կուտակային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը