Լրահոս

20.07.2017 15:32


Թիվ 47 երթուղայինի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու

Թիվ 47 երթուղայինի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու

Հուլիսի 19-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կասյան փողոցում վայր ընկելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հիշյալ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.40-ին, Երևանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ թիվ 47 երթուղային «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21.00-ին, վարորդը Երևանի Աճառյան և Աշխաբադի փողոցների խաչմերուկի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը