Լրահոս

20.07.2017 15:05


ՃՏՊ Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ (լրացված)

ՃՏՊ Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ (լրացված)

Հուլիսի 20-ին, ժամը 12:48-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Opel Astra G» մակնիշի 34 CV 840 պետհամարանիշի և «Mercedes Benz» մակնիշի 77 NT 477 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վեց քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվացքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ և Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց, որտեղ՝ 2007 թ. ծնված Ս. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, 2011 թ. ծնված Ա. Ա.-ը տեղափոխվել է Երևան, 1975 թ. ծնված Մ. Ա.-ի և 1986 թ. ծնված Հ. Պ.-ի առողջական վիճակները գնահատվել են ծանր, իսկ՝ 2004 թ. ծնված Մ. Ա.-ը, 2006 թ. ծնված Ա. Ա.-ը ամբուլատոր բուժօգնություն ստանալով դուրս են գրվել:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 55-60տ կնոջ դին, հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը