ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագիծը:
Դրանով նախատեսվում է հաստատել միասնական երթուղային ցանց․ մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Նախարարի խոսքով՝ նպատակ կա ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:
Լրագրողների հետ զրույցում էլ նախարարը նշել է, որ գծատեր հասկացությունը վերանալու է։
Նախատեսվում է ստեղծել միասնական երթուղային ցանց

7or.am