Տնտեսական

20.07.2017 14:30


Հայաստանում ծխախոտը գետնին գցող քաղաքացիները կարող են տուգանվել

Հայաստանում ծխախոտը գետնին գցող քաղաքացիները կարող են տուգանվել

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարել է, որ կոշտ վարչական նորմեր են սահմանվելու միջավայրը աղտոտելու համար:

«Օրենքը, որը մենք փոխանցել ենք Արդարադատության նախարարություն, շատ կոշտ մեխանիզմներ է պարունակում: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 300 հազար դրամի»,-ասել է Դ․Լոքյանը՝ մանրամասնելով, օրինակ, ծխախոտը գետնին գցող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը