Լրահոս

20.07.2017 11:33


Բալահովիտ գյուղի կենտրոնական խաչմերուկում 5 մեքենա է իրար բախվել․ կան տուժածներ

Բալահովիտ գյուղի կենտրոնական խաչմերուկում 5 մեքենա է իրար բախվել․ կան տուժածներ

Հուլիսի 19-ին, ժամը 20:28-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին՝ լուսաֆորի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի կենտրոնական խաչմերուկում միմյանց են բախվել ՎԱԶ-21010 մակնիշի 24 SL 466 (վարորդ՝ 1984 թ. ծնված Հ. Գ.), ՎԱԶ-21010 մակնիշի 71 RQ 700 (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Հ.), Volkswagen Jetta մակնիշի 21 UL 867 (վարորդ` 1982 թ. ծնված Հ. Դ.), Mercedes-Benz G մակնիշի 09 TQ 999 (վարորդ` 1988 թ. ծնված Ս. Հ.) և Volkswagen Golf մակնիշի 34 RF 396 (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Բ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ՎԱԶ-21010 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1959 թ. ծնված Ս. Ա.-ը և 1958 թ. ծնված Ռ. Դ.-ը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը