Լրահոս

20.07.2017 10:44


Մահացել է հոգեբան Ռուբեն Պողոսյանը, ում 3 օր առաջ դանակահարել էին

Մահացել է հոգեբան Ռուբեն Պողոսյանը, ում 3 օր առաջ դանակահարել էին

Հուլիսի 20-ի գիշերը՝ 04.00-ի սահմաններում, հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռուբեն Պողոսյանը:

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ էր հասցրել Ռ.Պ.-ի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը