Լրահոս

20.07.2017 16:42


Հրազդանի բնակարաններից մեկում օձ է հայտնաբերվել

Հրազդանի բնակարաններից մեկում օձ է հայտնաբերվել

Հուլիսի 19-ին, ժամը 22:48-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 32 շենքի բնակարաններից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բնակարանի հյուրասենյակում բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը