Լրահոս

20.07.2017 09:50


Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին «Mercedes-Benz ML»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ ուղևորը տեղում մահացել է

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին «Mercedes-Benz ML»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ ուղևորը տեղում մահացել է

Հուլիսի 19-ին, ժամը 21:09-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 15-րդ կմ-ին «Mercedes-Benz ML» մակնիշի 99 RF 899 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Ուղևոր Ա. Ջ.-ը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1985 թ. ծնված Տ. Պ.-ը և 1990 թ. ծնված Ա. Հ.-ը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից, հանձնել Վանաձորի շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը