Լրահոս

20.07.2017 09:17


Մալիշկա-Սուրբ Խաչ վանքի դաշտամիջյան ճանապարհին հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Մալիշկա-Սուրբ Խաչ վանքի դաշտամիջյան ճանապարհին հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Հուլիսի 20-ին, ժամը 06:51-ին դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի, ժամը 07:01-ին՝ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 07:15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:13-ի սահմաններում Մալիշկա-Սուրբ Խաչ վանքի դաշտամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին հայտնաբերվել է Ա. Խ.-ի դին:

Հուլիսի 20-ին, ժամը 00:19-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ Սուրբ Խաչ վանքի մոտակայքում, նույն գյուղի բնակիչ 1941 թ. ծնված Ա. Խ.-ը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը. ստացված տեղեկությունը փոխանցվել էր գյուղապետին:

Ժամը 02:10-ին անհրաժեշտությունից ելնելով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին:

Այս խորագրի վերջին նյութերը