Լրահոս

19.07.2017 23:40


Արարատում պայմանագրային զինծառայողն ականի պայթյունից վիրավորվել է

Արարատում պայմանագրային զինծառայողն ականի պայթյունից վիրավորվել է

Հայաստանի զինված ուժերի Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկն այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է:

ՀՀ Քննչական կոմիտեց NEWS.am-ին հայտնեցին, որ նրան ահազանգ իրենք ստացել են:

«Նման ահազանգ ստացել ենք, Ժամը 13.50-ի սահմաններում N զորամասի տարածքում պայմանագրային զինծառայողը մարտական երթուղուց շեղվել է եւ ստացել բեկորային վնասվածք ոտքի սրունքի շրջանում: Նա անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ բուժօգնություն է ստանում: Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, քննություն է տարվում, հանգամանքները պարզվում են»,-նշեցին Քննչական կոմիտեից:

Այս խորագրի վերջին նյութերը