Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված դրույթներն, այսօր դիմել ենք ՀՀ Նախագահին, տեղեկացնելով այն մասին, որ երեկ ՀՀ Վարչապետը հպարտորեն օծվեց Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում: Այսինքն, խախտելով սահմանադրական կարգը /88-րդ հոդված/, պարոն Տ.Սարգսյանն, իր պարտականությունների հետ չկապված պաշտոն է զբաղեցնելու պետական մարմնում, այն է' «...պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման մարմնում: Ի դեպ, համաձայն «ԲՈՒՀ-ի խորհրդի ձևավորման կարգի», Հիմնադիրի անունից, օր ու գիշեր մեզ քաղաքակրթություն դասավանդող Վարչապետն, ինքն է իրեն առաջարկել և հաստատել այդ խորհրդի կազմում: Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ նույն հակասահմանադրական կարգավիճակում են գտնվում նաև ԵՊՀ և ՊՏՀ խորհրդի նախագահների պաշտոնները զբաղեցնող պարոններ Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը: Ավելին, վերջիններիս դեպքում զավեշտալին նաև այն է, որ հանդիսանում են Վարչապետի ներկայացուցիչներն այդ մարմիններում: Այս պայմաններում, դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե հարկ լինի իրականացնել հիշյալ կարգի 13-րդ կետի պահանջներն, այն են' «Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը»: Ինչև, ՀՀ Նախագահին հասցեագրված դիմումում հույս ենք հայտնել, որ,վերջապես, նա միջոցներ կձեռնարկի վերջ դնելու ՀՀ Սահմանադրության հանդեպ դրսևորվող այս արհամարհանքին և վերականգնելու ՀՀսահմանադրական կարգը/65-րդ, 88-րդ, 98-րդ հոդվածներ/, որը համատարած ձևով խախտվում է իշխանության բոլոր թևերի ներկայացուցիչների, այդ թվում, ձեռներեց-պաշտոնյաների և, հատկապես, հհկականների կողմից:
Վարչապետի հակասահմանադրական նոր պաշտոնի մասին

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի լրատվություն