Լրահոս

19.07.2017 22:02


Զինամթերք են հանձնել կամավոր

Զինամթերք են հանձնել կամավոր

Ոստիկանությունից հայտնում են, որ Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 16.30-ին, 1963 թ. ծնված Հայկ Խ.-ն կամավոր հանձնել է «ՈւԶՌԳՄ ՌԳ -42 և Ֆ-1-115-67 նռնակների համար, 10 հատ» ռուսերեն գրառմամբ 9.5-12 սմ չափերով պաշտպանական գույնի ներկված մետաղյա գլանակ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 120 և գնդացրի 7,62 մմ տրամաչափի 26 փամփուշտ՝ ժապավենով, ու հայտնել, որ զինամթերքը 1992 թ. իրեն է տվել հանգուցյալ ազատամարտիկ. ձեռք էր բերել 1992թ. ԼՂՀ պաշտպանական մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:

***

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 13.50-ին, 1990 թ. ծնված Սևադա Հ.-ն կամավոր հանձնել է «ՍԱՅԳԱ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական, ողորկափող հրացան և հայտնել, որ հանգուցյալ մորեղբորը պատկանող զենքը գտել է նույն օրը Կամոյի փողոցի թիվ 21 տանը կից արհեստանոցում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը