Լրահոս

19.07.2017 14:20


Ավտոմեքենան ընկել է ջրանցքը (լրացված)

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը (լրացված)

Հուլիսի 19-ին, ժամը 09:40-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գետամեջ գյուղի սկզբնամաս (Արզնի-Շամիրամ ջրանցք) է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 10:03-ին Արզնի-Շամիրամ ջրանցքի ջրամատակարարումը դադարեցվել է:

Փրկարարներն ավտոմեքենայի ընկած վայրից մոտ 200 մ հեռավորությունից հատուկ տեխնիկայի (կռունկ) օգնությամբ ջրանցքից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 29 OL 173 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հուլիսի 18-ին, ժամը 19:27-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների կողմից իրականացվել են որոնողական աշխատանքներ, սակայն մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Այս խորագրի վերջին նյութերը