Լրահոս

19.07.2017 11:59


Ողբերգական դեպք Երևանում. ընկերոջ տունը վերանորոգելիս 62-ամյա վարպետը 5-րդ հարկից վայր է ընկել

Ողբերգական դեպք Երևանում. ընկերոջ տունը վերանորոգելիս 62-ամյա վարպետը 5-րդ հարկից վայր է ընկել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի բակում վիրավոր տղամարդ կա ընկած։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարները, Լյուքսեմբուրգի 1-ին շենքի բակից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահանում է Լյուքսեմբուրգի 3-րդ շենքի բնակիչ՝ 62-ամյա Վաչագան Նավասարդյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Լյուքսեմբուրգի 1-ին շենքի 28 բնակարանում շինարարական աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել 5-րդ հարկից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը