Լրահոս

21.12.2010 11:11


Այսօր պետք է զերծ մնալ բեղմնավորումից և կարևոր գործեր ձեռնարկելուց

Այսօր պետք է զերծ մնալ բեղմնավորումից և կարևոր գործեր ձեռնարկելուց

-Յուրաքանչյուր Լուսնի խավարման ժամանակ խորհուրդ է տրվում ծննդաբերական հարցերը հետ թողնել, որովհետև լուսինն ամբողջովին ազդում է ծննդաբերության խնդիրների վրա,-«7օր»-ին ասել է  աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր Երևանի ժամանակով առավոտյան ժամը 11։40-ին տեղի կունենա այս տարվա մեջ լուսնի 2-րդ և վերջին խավարումը և կտևի 1 ժամ 13 րոպե։ Ավելին, 2010թ. դեկտեմբերի 21-ը եզակի օր է այնքանով, որ այսօր մի քանի դարերի ընթացքում առաջին անգամ 3 իրադարձություն է համընկնում՝ լիալուսին, ձմեռային արևադարձ և Լուսնի լրիվ խավարում։

-Յուրաքանչյուր լուսնային օր ունի իր յուրահատկությունները, և որոշակի օրերին, օրինակ՝ 15-րդ, 9-րդ օրը, խորհուրդ չի տրվում սաղմնավորվել, նույնիսկ՝ կենդանիներին։ Այս իսկ պատճառով, եթե լուսնի խավարման օրը բեղմնավորում լինի, կծնվեն բացասական էություն կրող մարդիկ։ Բայց եթե, ամեն դեպքում, սաղմանավորում լինի, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ուրախ, երջանիկ, ջերմ, հոգատար մթնոլորտում անցնի հղիությունը՝ զույգերին ընդհանրապես հակացուցաված է, որ վիճաբանեն։ Այս դեպքում հավանականությունը մեծ է, որ լավ ճակատագրով երեխա կմարմնավորվի։ Պետք է զգուշանալ նաև, որ այդ օրը զույգերն ալկոհոլի ազդեցության տակ չլինեն, քանի որ հենց միայն դրա հետևանքով սաղմնավորված երեխան կարող է հարբեցող դառնալ,-ասել է աստղաբան-էզոթերիկը՝ ընդգծելով, որ առաջիկա 25 ժամում՝ Լուսնի խավարման ժամանակահատվածից հետո, այն իր բացասական ներգործությունը կկորցնի.

-Այսինքն, 26-րդ ժամին դուք ձեր կարոևր անելիքները կարող եք անել։

Նա նաև հավելել է, որ արեգակը դեռևս թույլ վիճակում է և դեկտեմբերի 22-ին միայն այն կսկսի իր ուժը վերականգնել։ Հետևաբար, կարևոր գործարքները, պայմանավորվածությունները պետք է հետաձգել դեկտեմբերի 22-ից հետո։

-Նաև շատ կարևոր է, որ դեկտեմբերի 22-ը ուրախ տրամադրությամբ դիմավորենք։ Սա մեր գլխավոր տոներից է եղել։ Ե՛վ հայկական, և՛ ընդհանրապես հնագույն ազգերի մոտ դեկտեմբերի 22-25-ն ընկած հատվածը շատ կարևոր է եղել, և միշտ դիմավորել են մեծ շուքով, հատուկ տոնակատարություններով, հատուկ զգեստներով, որպեսզի լավ տրամադրությունով այդ ընթացքը շարունակվի: Պետք է նշել նաև, որ դեկտեմբերի 22-ին Լուսինը, բացի նրանից, որ 17 օրական է, նաև մտել է Խեցգետնի նշանի մեջ, իսկ Խեցգետինը հենց Լուսնի ղեկավար նշանն է։ Այսինք, բոլոր նրանք, ովքեր ծնվել են Խեցգետնի նշանի տակ, այս շրջանում՝ մոտ 2 օր, ավելի բուռն զգացումներ կունենան՝ էմոցիոնալ լարվածություն և այլն, որնոնց պետք է չտրվել։ Բացի այդ, Լուսինը գտնվում է իր ընթացքի 3-րդ փուլի մեջ, և հիմնականում ազդում է կրակային նշանների վրա՝ Խոյեր, Առյուծներ և Աղեղնավորներ։ Նրանք նույնպես պետք է իրենց էմոցիաները և բուռն տաքարյունությունը զսպեն այս մի քանի օրերի ընթացքում, որովհետև Լուսնի խավարումը և լիալուսինն ավելի կուժեղացնեն նրանց էմոցիոնալ դաշտերը, և սխալների հավանականությունը շատ է,-ավելացրել է Գ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը