«Ֆիրդուսի» շուկայի աշխատակիցները սպառնում են բողոքի ցույց անել (տեսանյութ)
Երեւանի քաղաքապետարանը առավոտվանից փորձում է ապամոնտաժել «Ֆիրդուսի» շուկան՝ առանց տեղյակ պահելու շուկայի աշխատակիցներին։ Այս մասին դեպքի վայրում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են աշխատակիցները։
Շուկայում առեւտրով զբաղվող Անահիտ Սիմոնյանը ասել է, որ քաղաքապետարանից մեկ ամիս առաջ են զգուշացրել քանդելու մասին, ինչից հետո աշխատակիցները մինչեւ տարվա վերջ ժամանակ են խնդրել։ Քաղաքապետարանը նրանց դիմումն անտեսել է եւ այսօր փորձել է ապամոնտաժել տոնավաճառը։ Աշխատակիցներից մեկն սպառնաց, որ բողոքի ցույց կկազմակերպեն, եթե իրականացնեն ապամոնտաժման աշխատանքները։
«Ես 20 տարի ստեղ կանգնել եմ, սովոր եմ։ Ստեղ էլ պիտի կանգնեմ, դրանց գլուխը պիտի ջարդեմ»,–ասել է առեւտրով զբաղվող կանանցից մեկը։
Նշենք, որ քաղաքապետարանը դադարեցրել է աշխատանքները, սակայն դեռ հայտնի չէ շարունակելու են, թե ոչ։ Տոնավաճառի առեւտրականները հավաքել են իրենց ապրանքը եւ սպասում են քաղաքապետարանից ստացվող պատասխանին: