Լրահոս

19.07.2017 17:11


Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ եկեղեցու մոտ, այրվել է 300 քմ խոտածածկույթ

Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ եկեղեցու մոտ, այրվել է 300 քմ խոտածածկույթ

Հուլիսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ եկեղեցու մոտակայքում՝ մոտ 300 քմ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Բագրավանի երկաթգծի կայարանի մոտ՝ 5 հա, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 3 հա, Քարաշամբ գյուղի Դամբարանադաշտ կոչվող տարածքում՝ մոտ 1 հա, Արզնի ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին՝ մոտ 400 քմ, Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 26 շենքի ետնամասում՝ մոտ 1500 քմ և 2-րդ միկրոշրջանում՝ երաժշտական դպրոցի մոտակայքում՜ 600 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի նախկին ոստիկանության շենքի ետնամասում՝ մոտ 200 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան թաղամասի մոտակա սարալանջին՝ 2 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը