Լրահոս

19.07.2017 10:08


«Opel»-ն ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը

«Opel»-ն ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը

Հուլիսի 18-ին, ժամը 19:27-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների կողմից իրականացվել են որոնողական աշխատանքներ, սակայն մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը