Լրահոս

19.07.2017 00:55


Կրակոցներ Սյունիքի մարզում. բերման են ենթարկվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մեքենավարը, փականագործն ու պահնորդը

Կրակոցներ Սյունիքի մարզում. բերման են ենթարկվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մեքենավարը, փականագործն ու պահնորդը

SHAMSHYAN.com-ի տեդեկություններով՝ հուլիսի 15-ին ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի կենտրոնական հատվածում Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Միքայելյանը իր մոտ եղած «ՄՌ-153» տիպի, 12 տ/չ, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացանով 2 անգամ օդ է կրակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան տեղում նկատողություն են արել Քաջարան քաղաքի բնակիչներից 24-ամյա Պավել Հակոբյանն ու 24-ամյա Հրանտ Նավասարդյանը՝ ասելով, որ նա իր այդ քայլով խախտում է անդորրը։ Այդ ամենը դուր չի եկել Ա. Միքայելյանին և նրանց միջև վիճաբանություն է առաջացել։ Միմյանց հարվածներ են տվել, որի ժամանակ էլ Ա. Միքայելյանը հրացանով հարվածներ է հասցրել Պ. Հակոբյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև, ըստ տեղեկությունների, լիցքավորել է հրացանը և նորից կրակոց արձակել, ինչից էլ Հ. Նավասարդյանը ականջի մասում վնասվածքներ է ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Միքայելյանը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար, իսկ Պ. Հակոբյանը նույն կոմբինատում՝ որպես փականագործ, Հ. Նավասարդյանն էլ՝ նույն կոբինատում՝ որպես պահնորդ։

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը