Լրահոս

19.07.2017 00:40


Եղեգնուտ-Երասխահուն ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին․ կան տուժածներ

Եղեգնուտ-Երասխահուն ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին․ կան տուժածներ

Հուլիսի 18-ին, ժամը 16:11-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 UP 303 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ՝ 1973 թ. ծնված Ա. Ս.-ը, 1972 թ. ծնված Ա. Մ.-ը, 1994 թ. ծնված Գ. Ս.-ը, 1961 թ. ծնված Ս. Ա.-ը և 1963 թ. ծնված Գ. Բ.-ը հոսպիտալացվել են «Արմավիր» ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Ս.-ի, Ա. Մ.-ի, Գ. Ս.-ի. և Գ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ա.-ինը՝ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը