Լրահոս

19.07.2017 08:50


Սյունիքում և Կոտայքում հայտնաբերվել են օձեր

Սյունիքում և Կոտայքում հայտնաբերվել են օձեր

Հուլիսի 18-ին, ժամը 13:16-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի տներից մեկի նկուղում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան նկուղային հարկից հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 18-ին, ժամը 11:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Չաուշի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը