Լրահոս

18.07.2017 15:41


Սեռական հարաբերություն ունենալու առաջարկի մերժմանը հաջորդել է ծեծը

Սեռական հարաբերություն ունենալու առաջարկի մերժմանը հաջորդել է ծեծը

Սեռական հարաբերության առաջարկի վերաբերյալ մերժում ստանալով` ծեծի է ենթարկել աղջկան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Քրեական գործով նախաքննությունն ավարտել է և գործն արդեն դատարանում է:

Ըստ մեղադրանքի՝ Վարդանը 2017 թվականի մայիսի 23-ին՝ ժամր 22:00-ի սահմաններում, Սևան-Երևան մայրուղու «Պիկնիկ» հյուրանոցային համալիրի առանձնասենյակում Լ.-ին առաջարկել է ունենալ սեռական հարաբերություն և չհանդուրժելով վերջինից ստացված մերժողական պատասխանը` վիճաբանության է բռնվել նրա հետ, որի ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին:

Ծեծի հետևանքով աղջիկը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին, որից հետո Վարդանը շարունակելով է ոտքերով նրան հարվածել. մի քանի անգամ հարվածել է Լ.-ի ոտքերին՝ աջ աչքի կոպերի, ճակատային ձախ թմբկության շրջանի, ձախ ուսագոտու վերին եզրի, ձախ ազդրի միջին երրորդականի առաջային մակերեսի, ձախ բազկի միջին երրորդականի դրսային կողային մակերեսի, աջ բազկի ստորին երրորդականի ներսային մակերեսի արյունազեղումների ձևով, դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Վարդանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը