Լրահոս

18.07.2017 15:31


29-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը կանխվել է

29-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը կանխվել է

Երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հայկազ Սարգսյանը Նոր Հաճն-Աբովյան կամրջի վրա նկատել է մի տղայի, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվելով ինքնասպան լինել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Հ. Սարգսյանը մոտ 30 րոպե բանակցում է կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղայի հետ ու կարողանում է նրան համոզել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Ա. Ա.-ն է, ով իր այդ քայլը պատճառաբանել է սոցիալական պայմաններով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը