Լրահոս

18.07.2017 14:14


Հրաչյա Չանդիրյան. Մեր ջրացատկորդներն աննախադեպ արդյունք գրանցեցին

Հրաչյա Չանդիրյան. Մեր ջրացատկորդներն աննախադեպ արդյունք գրանցեցին

Բուդապեշտում ընթացող ջրացատկի աշխարհի առաջնության 10 մետր սինքրոն աշտարակացատկում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը 9-րդն էին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ տղաները նման արդյունքի հասել են մարզվելով շատ կարճ.

«Կարելի է ասել, որ սա աննախադեպ արդյունք է։ Տղաներն ընդամենը հինգ օրվա մարզումներից հետո են հասել այս ցուցանիշին։

Վլադիմիր Հարությունյանի զույգը, եղբայրն է՝ Ազատ Հարությունյանը։ Ցավոք, Ազատը վնասվածքի պատճառով բաց է թողնում աշխարհի առաջնությունը։ Տղաները մի քանի ցատկ գերազանց կատարեցին, մի քանիսը՝ ոչ այնքան։ Կարող էին նաեւ երկու-երեք հորիզոնական բարձր լինել։ Բայց այդքան կարճ ժամանակահատվածում նման արդյունքից գոհ եմ»,- ասաց Հրաչյա Չանդիրյանը։

Մարզիչը տեղեկացրեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ մեր երկիրն առաջին անգամ էր հանդես գալիս աշխարհի առաջնության սինքրոն ցատկի եզրափակչում։

Այս խորագրի վերջին նյութերը