Լրահոս

18.07.2017 20:48


Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

Ոստիկանությունից հայտնում են, որ Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 17-ին ժամը 11.30-ին, Գոգարան գյուղի կենտրոնական մասից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն, որը հուլիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը