Լրահոս

18.07.2017 19:55


Արգել գյուղի ամառանոցների տարածքում «ՎԱԶ-21099»-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացուհու

Արգել գյուղի ամառանոցների տարածքում «ՎԱԶ-21099»-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացուհու

Հուլիսի 17-ին ժամը 23.40-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի ճակատային մասի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Արգել գյուղի ճանապարհին վրաերթի հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 1.05-ին, բաժին հրավիրված 41-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ հուլիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արգել գյուղի ամառանոցների տարածքում իր վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը