Լրահոս

18.07.2017 17:15


Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիան Կատարի հետ միասին անցկացնելու է ցամաքային, ռազմածովային և օդային զորավարժություններ:

«Այս զորավարժությունը տեղի է ունենալու Թուրքիայի և Կատարի միջև գոյություն ունեցող երկկողմ պայմանագրի շրջանակներում: Կատարը միակ երկիրը չէ, ում հետ զորավարժություն ենք անցկացնում»,- ըստ թուրքական «Kanalahaber » լրատվակայքի՝ ասել է Քուրթուլմուշը:

Վերջինս շեշտել է, որ զորավարժության անցկացման ամսաթիվը առաջիկա օրերին հայտնի կդառնա:

Հավելենք, որ վերջերս Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի շարք արաբական երկրներ և Մալդիվները հայտարարեցին Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին: Իսկ Կատարի հետ ցամաքային սահման ունեցող միակ երկիրը հանդիսացող Սաուդյան Արաբիան դադարեցրեց ցամաքային և օդային հաղորդակցությունը Կատարի հետ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը