Լրահոս

18.07.2017 12:39


Դեբեդ գետից դուրս է բերվել տարեց կնոջ դին

Դեբեդ գետից դուրս է բերվել տարեց կնոջ դին

Հուլիսի 18-ին, ժամը 09.57-ին որոնողափրկարարական աշխատանքնեը վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից հինգ հրշեջ-փրկարար:

Ժամը 10:26-ին տեղեկություն է ստացվել, որ Մեծ Այրում-Ալավերդի հատվածում քաղաքացին գետում դի է նկատել:

Ժամը 12:16-ին փրկարարները նշված հատվածում Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացի Ռ. Վ.-ի դին և, պատգարակով տեղափոխելով մոտ 400 կմ, հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հուլիսի 17-ին, ժամը 15:29-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Շնող-Քարկոփ գյուղերի ավտոճանապարհի մոտակայքում քաղաքացի է ընկել Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել էր, որ 1933 թ. ծնված Ռ. Վ.-ը և 1961 թ. ծնված Ս. Վ.-ը Դեբեդ գետն անցնելիս վարարման հետևանքով ընկել են գետը. Ս. Վ.-ը ինքնուրույն դուրս է եկել ափ, իսկ Ռ. Վ.-ը գետում կորել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը