2017թ. հունվար-մայիս ամիսներին Արցախում արտադրվել է 60.7 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.4 տոկոսով:
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 49.2 հազար լիտր գինի:
ԼՂՀ ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում ավելացել է նաև կոնյակի արտադրությունը. եթե 2016-ի հունվար-մայիսին Արցախում արտադրվել է 3.3 հազար լիտր կոնյակ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 11.1 հազար լիտր կոնյակ:
Արցախում գինու, կոնյակի արտադրությունն աճել է

Աղբյուրը՝ Artsakhpress.am