Աշխարհ

18.07.2017 11:15


Լիոնի քաղաքապետ է ընտրվել Ժորժ Կեպենիկյանը

Լիոնի քաղաքապետ է ընտրվել Ժորժ Կեպենիկյանը

Հայազգի 68-ամյա Ժորժ Կեպենիկյանը Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի կողմից ընտրվել է քաղաքապետ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմը, ում պաշտոնավարման տարիներին Կեպենիկյանը մշակութային հարցերով առաջին օգնականն էր։

Կեպենիկյանը մասնագիտությամբ վիրաբույժ ուրոլոգ է։ 2005թ․-ից Centre Hospitalier Saint-Joseph Saint-Luc հիվանդանոցի ռազմավարական զարգացման հարցերով տնօրենն է։

Ակտիվորեն ծավալում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը