Լրահոս

18.07.2017 10:56


«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 16-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ճանապարհների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:

«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին՝ 1987 թ. ծնված Ալիսա Մաթևոսյանը, ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի վայրից փախուստի դիմած «Ֆոլքսվագեն»-ի վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը