Լրահոս

18.07.2017 10:22


Գետում կորած տարեց կնոջը դեռ փնտրում են

Գետում կորած տարեց կնոջը դեռ փնտրում են

Հուլիսի 17-ին, ժամը 15:29-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շնող-Քարկոփ գյուղերի ավտոճանապարհի մոտակայքում քաղաքացի է ընկել Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1933 թ. ծնված Ռ. Վ.-ը և 1961 թ. ծնված Ս. Վ.-ը Դեբեդ գետն անցնելիս վարարման հետևանքով ընկել են գետը. Ս. Վ.-ը ինքնուրույն դուրս է եկել ափ, իսկ Ռ. Վ.-ը գետում կորել է:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Գետի երկայնքով (մոտ 4 կմ) և ափամերձ հատվածում իրականացված որոնողական աշխատանքներին մասնակցել են լրացուցիչ 9 հրշեջ-փրկարար, Քարկոփ ու Շնող գյուղերի 13 բնակիչ և ոստիկանության Թումանյանի բաժնի 4 աշխատակից:

Ժամը 20:55-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։

Հուլիսի 18-ին, ժամը 09.57-ին որոնողափրկարարական աշխատանքնեը վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից հինգ հրշեջ-փրկարար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը